Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:47 08-12-2021

Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է պաշտպանության շտաբի ղեկավար Բիպին Ռավաթը

Հնդկաստանի պաշտպանության ղեկավար Բիպին Ռավատը և ևս 12 հոգի, այդ թվում՝ նրա կինը, զոհվել են չորեքշաբթի ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի հարավում՝ Թամիլ Նադու նահանգում՝ իրենց նշանակման վայրում:

Վթարից ողջ է մնացել մեկ մարդ, ով վնասվածքներով հոսպիտալացվել է։

Բիպին Ռավատը Հնդկաստանի պաշտպանության շտաբի առաջին ղեկավարն էր այն բանից հետո, երբ կառավարությունը պաշտոնը հաստատել է 2019 թվականին: Նա համարվում էր վարչապետ Մոդիի ամենամոտ կողմնակիցներից մեկը։

Նարենդրա Մոդին թվիթերում գրել է, որ Ռավատը հարուստ փորձ ունի, որը նա բերել է բանակ, և Հնդկաստանը երբեք չի մոռանա նրա «բացառիկ ծառայությունը»: Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն իր հերթին գեներալ Ռավատի մահն անվանել է «անուղղելի կորուստ զինված ուժերի և ողջ երկրի համար»։

Ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռը, որում եղել է 63-ամյա գեներալը, նրա կինը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ուղղություն էր վերցրել դեպի Վելինգտոնի Շտեֆ Քոլեջ։

Մի-17-ը կործանվել է այն բանից հետո, երբ սկսել է իջնել։ Վթարը տեղի է ունեցել մառախուղի և վատ տեսանելիության պայմաններում։ Վթարի վայրից կադրերում երևում են օդանավի բեկորները և ծխի ամպերը։ Տեղի բնակիչներն օգնել են մարել կրակը։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրամայել է սկսել աղետի պատճառների հետաքննությունը։ Կառավարության անվտանգության կոմիտեն արտահերթ նիստ է հրավիրել՝ վարչապետ Մոդիի գլխավորությամբ:

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի խնդիրն է համակարգել զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերի, ինչպես նաև ցամաքային զորքերի գործողությունները։ Նա պետք է ուղիղ կապ պահպանի վարչապետի հետ անվտանգության և պաշտպանության գնումների հարցերով և խորհուրդներ տա երկարաժամկետ պաշտպանության պլանավորման և ռազմական կառավարման վերաբերյալ։ Միաժամանակ պաշտպանության շտաբի պետին ենթակա են ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի շտաբի պետերը։ Ռավաթը, ի թիվս այլ բաների, ղեկավարում էր գործողությունները Քաշմիրի հնդկական հատվածում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան