Արտաքին 4 տարի առաջ - 17:07 08-12-2021

Պուտինը հավանաբար ձգտում է մտնել պատմության մեջ՝ վերստեղծելով ԽՍՀՄ-ը. Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանաբար ձգտում է մտնել պատմության մեջ՝ վերստեղծելով ԽՍՀՄ-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մտավախություն կա, որ նա, որպես իր ժառանգության նախագիծ, փորձում է վերստեղծել Խորհրդային Միությունը, և այնուհետև ո՞վ գիտի՝ արդյոք կբավարարվի՞ նրա ախորժակը կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»,- ասել է նա Սենատում լսումների ժամանակ:

Նա Մոսկվային նախազգուշացրել է Կիևի հետ հիպոթետիկ զինված հակամարտությունից՝ նշելով, որ ուկրաինական զինված ուժերը վերջին տարիներին արդիականացվել են. պատերազմը «չափազանց արյունալի և դժվար կլինի Ուկրաինայի համար, բայց չափազանց արյունալի և դժվար կլինի նաև Ռուսաստանի համար»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել