Կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութն ի վիճակի է մասամբ պաշտպանել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՀԱՀ-ում Առողջապահության հետազոտական ինստիտուտի հետազոտությանը։
Գիտնականները պարզել են, որ «օմիկրոն»-ը կարող է խուսափել տվյալ պատվաստանյութի ներգործությունից, բայց միայն մասամբ։ Հետազոտության համաձայն՝ կրկնապատվաստումը կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել նոր շտամից: