Ներքին 4 տարի առաջ - 12:16 08-12-2021

Վանաձորում ամեն ինչ կախված է Ռուբեն Վարդանյանից

Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ավագանու անդամի 2 մանդատ ունեցող «Ապրելու երկիր» կուսակցությունն է որոշելու՝ Վանաձորը կունենա՞ նոր համայնքապետ, թե՞ տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ։ Բանն այն է, որ ընտրությունների արդյունքներով «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ավագանիում ունի 15 մանդատ, ՔՊ-ն՝ 9, Արկադի Փելեշյանը՝ 5, «Հայրենիք» կուսակցությունն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատներ։

Ըստ Oragir.news-ի՝ «Հայրենիքը» աջակցելու է Մամիկոն Ասլանյանին, այսինքն՝ Ասլանյանը ավագանիում ունի 17 ձայն։ Ըստ տեղեկությունների՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը կմիանա ՔՊ-ին, և արդյունքում կունենա 14 ձայն։ Բացի այս, «Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ և ձայների վերահաշվարկ պահանջել, ԼՀԿ-ին ավագանիում 1 մանդատ ստանալու համար ընդամենը 14 ձայն է հարկավոր, որն ամենայն հավանականությամբ ԼՀԿ-ն կստանա Արամ Խաչատրյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց։

Եթե ԼՀԿ-ն ստանա 1 մանդատ, ապա այդ 1 մանդատը կպակասի «Մամիկոն Ասլանյան» դաշինքից, արդյունքում ձայները կբաշխվեն հետևյալ կերպ՝ 16՝ Մամիկոն Ասլանյան, և 15՝ Արամ Խաչատրյան։ «Ապրելու երկրիը» կորոշի, թե ով դառնա քաղաքապետ, կամ «Ապրելու երկրի» 2 թեկնածուներից մեկը կարող է քվեարկրել Արամ Խաչատրյանի օգտին, իսկ մյուսը՝ անվավեր, և ձայները կբաշխվեն հավասարաչափ, հետևաբար տեղի կունենան ընտրությունների 2-րդ փուլ։

Նշենք, որ Վանաձորում նորընտիր ավագանու առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան