Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:35 08-12-2021

Սաակաշվիլին, ի նշան բողոքի, հրաժարվել է բուժումից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է դեղերից և բուժումից։ Այս մասին հաղորդել է նրա ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։

Նրա խոսքով, մի քանի ժամ առաջ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մայրը ցանկացել է այցելել նրան, սակայն չի կարողացել ներս մտնել, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակել են։ Սաակաշվիլիին նաև արգելել են հեռուստացույց դիտել, սարքը տարել են։

«Ի նշան բողոքի՝ Միխեիլը հրաժարվել է դեղերից և բուժումից»,- ասել է նա Facebook-ի եթերում։

Յասկոն նշել է, որ Սաակաշվիլիի դեմ նման գործողություններ են կատարվում հոգեբանական ճնշումը շարունակելու համար։