Արտաքին 4 տարի առաջ - 13:47 07-12-2021

Պուտինն ու Բայդենը բանակցություներ կվարեն հեռակամուրջի ձևաչափով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը երեքշաբթի օրը երկկողմ բանակցություններ կվարեն։ Դրանք առաջին անգամ կանցկացվեն հեռակամուրջի ձևաչափով։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության և երկկողմ օրակարգային հարցեր։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։

Պուտինն իր ամերիկացի գործընկերոջ հետ կապ կհաստատի Սոչիի իր նստավայրից։ ՌԴ նախագահն այնտեղ է մեկնել նախորդ օրը Նյու Դելի կատարած այցից հետո։

Զրույցը տեղի կունենա պաշտպանված տեսակապով, որը նախատեսված է երկու երկրների ղեկավարների հաղորդակցության համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից