Դա գործընթաց է. Թուրքիան՝ Ուկրաինա Bayraktar-ներ մատակարարելու մասին 
copy image url

Դա գործընթաց է. Թուրքիան՝ Ուկրաինա Bayraktar-ներ մատակարարելու մասին 

Արտաքին 3 տարի առաջ - 17:28 06-12-2021

Ուկրաինային ռազմական Bayraktar անօդաչուների մատակարարումը կապված չէ Դոնբասում լարվածության աճի հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմաիլ Դեմիրը, գրում է Hürriyet-ը։

«Այս պահին մենք դրոնները չենք վաճառում, որովհետև տարածաշրջանում իրավիճակը լարված է: Դա գործընթաց էր: Երկու երկրները պայմանագրեր էին ստորագրել դրանից շատ առաջ: Մենք Ուկրաինայի հետ ունեինք որոշակի արտադրական և ներդրումային նախագծեր: Սա նախագծի իրագործման քայլ է»,- ասել է Դեմիրը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան մարտական ​​ դրոններ չի ուղարկում Ուկրաինա լարվածության աճի պատճառով։