Թալինի որոշ գյուղերում հայտնի են ընտրությունների արդյունքները
copy image url

Թալինի որոշ գյուղերում հայտնի են ընտրությունների արդյունքները

Ներքին 3 տարի առաջ - 21:33 05-12-2021

ՏԻՄ ընտրությունների արդյունքները որոշ գյուղերում սկսել են ամփոփել, քանի որ մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է գրանցվել։

Օրինակ՝ Թալին խոշորացված համայնքի Դիան գյուղում ընտրություններին մասնակցել է 49 հոգի, որից 45-ը իր ձայնը տվել է ՔՊ-ին։ Նույն համայնքի մեկ այլ՝ Հացաշեն գյուղում «Զարթոնք» կուսակցությունը հավաքել է 36 ձայն, ՔՊ-ն ՝ 34, «Հայք»-ը՝ 24, իսկ ՀՅԴ-ն հավաքել է 99 ձայն։

Թալին խոշորացված համայնքի Թաթուլ գյուղում «Զարթոնք» կուսակցությունը հավաքել է 111 ձայն, «Հայք»-ը՝ 89, ՔՊ-ն՝ 62, Դաշնակցությունը՝ 89 ձայն։

Նույն համայնքի Մաստարա գյուղի արդյունքները հետևյալն են՝

ՔՊ-234

«Զարթոնք»- 114

«Հայք»- 27

ՀՅԴ-17

Այս պահի դրությամբ Թալին խոշորացված համայնքի ընդհանուր պատկերն այսպիսինն է՝

ՔՊ-1069

«Հայք»- 655

«Զարթոնք»-630

ՀՅԴ-201

Ամենից շատ դիտված