ՔՊ-ականներն անցել են ուղղորդումների
copy image url

ՔՊ-ականներն անցել են ուղղորդումների

Ներքին 3 տարի առաջ - 14:51 05-12-2021

Քիչ առաջ Oragir.News-ը ահազանգ ստացավ, որ ՔՊ-ականները տեղակայվել են ընտրատեղամասերի հարևանությամբ և ուղղորդում են ընտրության եկած քաղաքացիներին։ Ահազանգները հիմնականում ստանում ենք Վանաձորից և Էջմիածնից։

Հատկանշական է, որ երկու տեղում էլ ՔՊ թեկնածուները՝ Արամ Խաչատրյանն ու Դիանա Գասպարյանը գործող պաշտոնյաներ են։ Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետն է, իսկ Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետը։ Վերջիններս կիրառում են վարչական ռեսուրս, ուղղորդում են քաղաքացիներին և այդ կերպ փորձում են հաղթանակ կորզել։

Նշենք, որ Էջմիածնում քաղաքացիներին ուղղորդելու «սրբազան պարտականությունն» իր վրա է վերցրել քաղաքապետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Հանրապետության 36 համայնքներում։ Հավելենք, որ ժամը 14․30-ի դրությամբ մասնակցությունը չափազանց ցածր է։

Ամենից շատ դիտված