Արտաքին 4 տարի առաջ - 16:17 01-12-2021

Թբիլիսիում մահացել է Իրանի երկու քաղաքացի

Թբիլիսիի Շարտավա փողոցի տներից մեկում մահացած հայտնաբերված երկու տղամարդիկ եղել են Իրանի քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: Նախնական վարկածով՝ երիտասարդները մահացել են շմոլ գազով թունավորման պատճառով:

Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համաձայն՝ այն տանը, որտեղ գտնվել են այդ մարդկանց մարմինները, տեղադրված է եղել ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով:

«Նրանք Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ 33 տարեկան, իսկ մյուսը՝ ավելի մեծ տարիքի: Բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել է ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով, որը մենք հանել ենք: Այրման բաց խցիկով ջրատաքացուցիչի տեղադրումը փակ տարածությունում արգելված է»,- նշել է Tbilisi Energy ընկերության արագ արձագանքման աշխատակից Տարիել Գվինիաշվիլին:

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ունի առևտրային գրանցում և կամավոր վերածվել է բնակելի տարածքի: Տունը վարձակալությամբ էր տրվել: