Արտաքին 4 տարի առաջ - 11:03 28-11-2021

Հնդկաստանում ընտրություններում հաղթել է մահացած մարդը

Հնդկաստանի Ջամուի շրջանում գտնվող Բիհար գյուղի տեղական խորհրդի ընտրություններում հաղթել է քաղաքական գործիչը, որը մահացել էր քվեարկությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Տեղադրված տեղեկատվության համաձայն՝ միջադեպի մասին հայտնի է դարձել արարողության ժամանակ, երբ ընտրական հանձնաժողովի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաղթողներին հանձնել են քվեարկության արդյունքների պաշտոնական վկայականներ։ Այս պահին պարզվել է, որ Սոհան Մուրմուն բացակայում է։ Երբ կապ են հաստատել նրա հարազատների հետ, հայտնի է դարձել, որ հաղթողը մահացել է նոյեմբերի 6-ին՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ։

Ըստ մահացածի ընտանիքի անդամների՝ նրա վերջին ցանկությունը եղել է հաղթելը։ Այդ պատճառով նրանք իշխանություններին չեն հայտնել նրա մահվան մասին։

«Ինչպես տեսնում եք, քվեարկել են նրա օգտին, որպեսզի հարգեն նրա վերջին ցանկությունը»,- ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։

Հստակեցվում է, որ ստեղծված իրավիճակը փակուղի է դրել տեղական իշխանություններին։ Ներկայումս նրանք դիմել են ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով։