Ներքին 4 տարի առաջ - 15:57 27-11-2021

Մենք ոչ մեկի կողմից չենք ֆինանսավորվում․ Վահե Գևորգյան

Այսօր՝ նոյեմբերի 27-ին «Ազգային ժողովրդավարական բևեռը» կազմակերպել է ցույց, որը սկսվեց մոտ ժամը 3։43-ին։ Բացման խոսքը Վահե Գևորգյանինն էր, որն ասաց, որ իրենք չեն ֆինանսավորվում ոչ մեկի կողմից՝ ոչ սորոսի, ոչ էլ պետդեպի։

Հանրահավաքը տեղի է ունենում Ազատության հրապարակում։ Ցույցին մասնակցում են ԱԺԲ-ի համակիրները, և մարդիկ, ովքեր եկել են պարզապես լսելու նրանց խոսքը։ Ցույցին մասնակցելու համար մոտ հինգ հարյուր մարդ է հավաքվել։ Այսինքն՝ Ազատության հրապարակի գրեթե կեսը լիքն է ցուցարարներով։ Իսկ բեմի մոտ, անմիջապես տաղավարի կողքին, անցկացվում է ստորագրահավաք, համաձայն որ՝ի պետք է Հայաստանի Հանրապետությունը իրեն պաշտոնապես հռչակի որպես 1918-20թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդ, և իրականացնի դրանից բխող քաղաքականություն՝ առաջին հերթին դիմելով ԱՄՆ-ին, որպեսզի նա ՀՀ-ին տա Միացյալ Նահանգների «ոչ ՆԱՏՕ» անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Սա «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնությունն է։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ