Ներքին 4 տարի առաջ - 22:40 26-11-2021

Եռակողմ հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: Այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ:

ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ համաձայնել են քննարկել ներկայիս իրավիճակը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը և իրավիճակը տարածաշրջանում:

«Մենք այսօր աշխատել ենք շատ կառուցողական, եղել է խորը վերլուծություն` ներկայիս իրավիճակի մասին, արժանին մատուցեցինք ՌԴ խաղաղապահների և սահմանապահ զորքերի աշխատանքին, այն մասնագետներին, որոնք զբաղվում են լվացազերծմամբ և ապահովում են մարդկանց վերադարձը մշտական տեղակայման վայրեր»,- ասաց Պուտինը:

Նա նշեց, թե ինչի շուրջ են երեք երկրի ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերել. «Առաջինը` մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտներ չկան: Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել:

Եվ երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»,- եզրափակեց Պուտինը:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ