Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:37 24-11-2021

Հայաստանի ու Տաջիկստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: