Ներքին 4 տարի առաջ - 19:24 24-11-2021

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ընկերության ավագ իրավաբան, փաստաբան Անի Մուրադյանը, հանդես գալով որպես Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ, հայցադիմում էին ներկայացրել դատարան պահանջելով հրեքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Մասնավորապես՝ որպես զրպարտություն էր դիտարկվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք կապված էին Վահագն Վերմիշյանի կողմից հանցավոր արարքներ կատարելու հետ։

Նշված գործով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է և շուրջ 2 տարի է ապօրինի գտնվում է ազատազրկման մեջ և բնական է որևէ ձևով չէր կարող տեղեկանալ իր հասցեին ով ինչ է խոսել, նշված տեղեկատվությունը պարոն Վերմիշյանին հասանելի է դարձել բացառապես իր պաշտպանների միջոցով, որից հետո և ներկայացվել է հայցադիմումը։

Սակայն, այստեղ սա չէ կարևորը։ Ըստ էության, ի՞նչ է նշանակում Ն․ Փաշինյանի միջնորդությունը․ զրպարտել եմ, բայց ոչինչ, շուտ եմ զրպարտել իմ նկատմամբ ներգործություն մի կիրառեք։

Կասկածի տակ չդնելով Նիկոլ Փաշինյանի՝ նման միջնորդություն ներկայացնելու իրավունքը, ցանկանում ենք անդրադառնալ դրա բարոյական ասպեկտին․ Նիկոլ Փաշինյանը թև գործով պատասխանող է, բայց դրան զուգահեռ շարունակում է մնալ երկրի ղեկավար և ամենևին պատշաճ չէ զրպարտության հայցից հայցային վաղեմությունով պաշտպանվելու վարքագիծը, որը շատ է նմանվում անպատասխանատու մարդու վարքի։

Վահագն Վերմիշյանի փաստաբաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Անի Մուրադյան

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում