Dior-ը ներողություն է խնդրել Չինաստանից սկանդալային լուսանկարի համար
copy image url

Dior-ը ներողություն է խնդրել Չինաստանից սկանդալային լուսանկարի համար

Արտաքին 3 տարի առաջ - 18:07 24-11-2021

Ֆրանսիական Christian Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանի ժողովրդից լուսանկարի պատճառով սկանդալից հետո, որը ցուցադրվել է Շանհայում Lady Dior ցուցահանդեսի շրջանակներում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 23-ին Weibo սոցիալական ցանցում։

Ավելի վաղ լուսանկարների ցուցանմուշում ցուցադրվել էր պայուսակ բռնած ասիացի աղջկա դիմանկարը, որը վրդովմունքի ալիք էր բարձրացրել չինական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։ Երկրի շատ բնակիչների կարծիքով՝ լուսանկարը չինացի կանանց ցուցադրում է «վատ լույսի» ներքո։

Dior-ը նշել է, որ երբ ցանցում հայտնվել է հանրության քննադատությունը, նորաձևության տունը «դրան մեծ նշանակություն է տվել» և անմիջապես հեռացրել է լուսանկարը պաշտոնական կայքից ու հանել ցուցահանդեսից։

«Dior-ը, ինչպես միշտ, հարգանքով է վերաբերվում չինացի ժողովրդի զգացմունքներին, խստորեն հետևում է չինական օրենսդրությանը և համագործակցում է համապատասխան դեպարտամենտների հետ՝ հրապարակայնորեն ցուցադրված բոլոր աշխատանքները ստուգելու և հավանություն ստանալու նպատակով: Եթե թույլ է տրվել ​​ինչ-որ սխալմունք, մենք միշտ պատրաստ ենք լսել նկատողությունները, այնուհետև ժամանակին ուղղել սխալը։ Dior-ի անկեղծ մտադրությունները չինացի հասարակության և սպառողների նկատմամբ անսասան են»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված