Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղադրել են Սուրբծննդյան տոնածառը։ Դոլոմիտյան Ալպերից բերված ծառի քաշը ութ տոննա է, իսկ բարձրությունը՝ 28 մետր, հաղորդում է Aleteia-ն։
Ծառը բերվել է Անդալոյից՝ փոքրիկ գյուղից, որտեղ բնակվում է մոտ հազար մարդ։ Ծառը կտրելու համար պահանջվել է 12 ժամ։
Եղևնին կզարդարեն Անդալոյի արհեստավորների ձեռագործ 600 փայտե գնդիկներով։ Վատիկանը պարզաբանել է, որ ծառը հագեցած կլինի «էներգախնայող լուսադիոդային լուսավորությամբ»։
Սուրբ Ծննդյան տեսարանի և եղևնու լուսավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։