Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:40 23-11-2021

Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները

Ի շնորհիվ մեր Բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները․ այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտորբ Արմեն Մուրադյանը։

Եվ այսպես, 2021թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10%-ով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ.-ի միջին ցուցանիշից:

Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում:

Այսպես, 2021թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել մահվան 211 դեպք, ինչը 8%-ով ցածր է 2020թվականի և 14%-ով նախորդ 4 տարիների միջինի ցուցանիշից:

Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնության և սպասարկմանը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
15:02 Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել