Իտալիայում դեղամիջոցների գործակալությունը (AIFA) հաստատել է COVID-19-ի դեմ վերապատվաստումը: Այս մասին հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռոբերտո Սպերանցան, հաղորդում է Guardian-ը։
Իտալացիները կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող դեղաչափ ստանալ իմունիզացիայի կուրսի ավարտից հինգ ամիս անց։
Կորոնավիրուսի դեմ վերապատվաստման մասին որոշումն AIFA-ի խորհուրդն ընդունել է վերջին նիստում, հավելել է Սպերանցան։
Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող դեղաչափը չափազանց կարևոր է վարակից պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։