Գերմանիայում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված COVID-19 թոքային հիվանդությունից և դրա հետևանքներից ևս 75 հիվանդ է մահացել (մեկ շաբաթ առաջ՝ 55)։ Համաճարակի սկզբից մինչ օրս մահվան դեպքերի թիվը, ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալների, հասել է 99.062-ի։
Շարունակում է աճել կորոնավիրուսի տարածվածության միջին ցուցանիշը: Յոթ օրվա ընթացքում այն կազմել է 372.7՝ 100 հազար բնակչի հաշվով, որն ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Մեկ օր առաջ այս ցուցանիշը 362.2 էր, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 289։
Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր SARS-CoV-2 վիրուսով վարակվել է 5.354.942 մարդ։