Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:17 22-11-2021

ԱՄՆ բանակում պատվաստման ցուցանիշներով վատագույնը ծովային հետևակայիններն են

ԱՄՆ-ում իրական զինվորական ծառայության մեջ գտնվող ավելի քան տաս հազար ծովային հետևակայիններ ամբողջությամբ չեն պատվաստվի կորոնավիրուսի դեմ պահանջվող ժամկետում, հաղորդում է The Washingtin Post-ը:

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը իրական զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ամբողջական պատվաստման վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 28-ը՝ բոլոր զինվորականների պարտադիր պատվաստման վերաբերյալ Պենտագոնի օգոստոսին արված հայտարարությունից հետո: Պահեստային զինծառայողների համար այդ ժամկետը մինչև դեկտեմբերի 28-ն է:

Ծովային հետևակայինների 94%-ն արդեն կատարել է պատվաստման պահանջը:

«Ծովային հետևակայինները գիտեն, որ իրենք էքսպեդիցիոն ուժեր են և հպարտանում են իրենց կարգապահությամբ, ինչպես նաև առաջնագծում մարտնչելու համար»,- ասել է ծովային հետևակի պաշտոնաթող սպա և կապի նախկին պետ Դեյվիդ Լեպան: Ղեկավարությանը պետք է անհանգստացնի, որ ծովային հետևակի հեղինակությունը տուժում է պատվաստումից հրաժարվելու պատճառով, ասել է նա: