Ավազային փոթորիկը պատել է Եգիպտոսը․ տեսանյութ

Արտաքին 3 տարի առաջ - 12:59 21-11-2021

Միջերկրական ծովի ափին ավազի փոթորիկներ, անձրևներ և փոթորիկ է տեղի ունեցել Եգիպտոսում։ Աղետի պատճառով երկրի տասը նահանգներում փակվել են դպրոցներ։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, այս մասին հայտնում է Ahram Online-ը։

Հաղորդվում է, որ փոթորիկներով ուղեկցվող անձրևները ջրհեղեղ են առաջացրել, ինչի պատճառով մեքենաներն ու սննդի կրպակները անցել են ջրի տակ։

Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում մի քանի փողոցներ հեղեղվել են, խոչընդոտվել է մեքենաների տեղաշարժը։

Բացի այդ, Կահիրեից 90 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող օազիսի Ֆայում քաղաքում ավազի փոթորիկ է զգացվել, որը խոչընդոտել է տեսանելիությունը:

Կահիրեն նույնպես տուժել է անձրևի հետևանքով, սակայն շատ շրջանների կոմունալ ծառայությունները փորձել են շտկել իրավիճակը։

Այնուամենայնիվ, Կահիրեում և Գիզայում իշխանությունները կիրակի օրը չեղարկել են դպրոցների դասերը: Բուհերը կորոշեն դասերը անհատապես անցկացնելու հարցը։

Ձեզ գուցե հետաքրքրի