Ներքին 4 տարի առաջ - 23:37 19-11-2021

Լարված իրավիճակ է Քասախի համայնքապետարանի մոտ

Այս պահին լարված իրավիճակ է Կոտայքի մարզի Քասախ համայնքի համայնքապետարանի մոտ: Բնակիչներն ակցիա են անում ընդդեմ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարի, որը ՔՊ-ական թեկնածու Արտակ Թովմասյանն է:

«Ինձ նշանակել է մարզպետը։ Նշանակումն անօրինական չէ, օրենքը կա, ՏԻՄ օրենքում է գրված։ Աշխատակազմը բողոքում է, ես էլ իմ լիազորությունների սահմանում գործում եմ։ Առավոտյան մենակ եմ եղել իմ պարտականությունները կատարելու, դուռը փակ է եղել»,- ասաց նա ՝ բողոքի ակցիան համարելով արհեստական սարքած։

Համայնքապետարանի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել։

Համայնքապետարանի դուռը փակ էր, իսկ իրավապահները հատուկ սարքի միջոցով բացեցին համայնքապետարանի դուռը և ներս մտնել, ինչից հետո բնակիչներն ամոթանք տվեցին ոստիկաններին: Համայնքապետարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց.

«Որևէ մեկը չփորձի մեր սենյակ մտնել, իմ անձնական իրերն են այնտեղ: Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, ապօրինի մտել են պետական շենք»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ։ Նրանց պնդմամբ՝ ՔՊ-ական թեկնածուի նշանակումը եղել է մի շարք օրենքների խախտմամբ։

Քասախի բնակիչները նշում են, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանի փոխարեն, որը նոյեմբերի 10-ից գտնվում է կալանքի տակ, համայնքապետի ԺՊ է նշանակվել ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արտակ Թովմասյանը, ինչին նրանք դեմ են:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում