Ավելին 4 տարի առաջ - 20:19 19-11-2021

Եղիսաբեթ II-ն իր մանուշակագույն ձեռքերով վախեցրել է բրիտանացիներին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը սոցցանցերում իրարանցում է առաջացրել Վինձորյան ամրոցում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի շտաբի պետ Նիկ Քարթերի հետ հանդիպման տեսանյութի հրապարակումից հետո, հայտնում է Daily Star-ը։ 95-ամյա թագուհին Քարթերին բարևել է՝ մեկնելով ձեռքը, և շատ օգտատերեր անմիջապես նկատել են ձեռքի գույնը։

«Նրա ձեռքերն իսկապես մանուշակագույն տեսք ունեն», «Հաճելի է տեսնել, բայց նրա ձեռքերը սարսափելի տեսք ունեն… սկզբում ես մտածեցի, որ նա ձեռնոցներ է կրում», «Չեմ կարծում, որ նա լավ տեսք ունի», «Ի սեր Աստծո, նա 95 տարեկան է։ Մենք չենք էլ ապրի մինչև 95-ը»,- գրում են բրիտանացիները: Իսկ ոմանք նկատել են, որ թագուհին շատ է նիհարել։

Թագուհին գրեթե մեկ ամիս չէր հայտնվում հանրության առջև։ Քարթերի հետ հանդիպումը նրա պարտականությունն է և թագավորական արարողակարգի մի մասը: Եղիսաբեթ II-ը հանդիպման է դուրս եկել ծաղկավոր զգեստով։ Հանդիպումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի հայտնի Oak Room-ում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը