Արտաքին 4 տարի առաջ - 16:30 17-11-2021

Վաշինգտում տեղի է ունեցել Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների հանդիպումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել պաշտպանության հարցերով թուրք և ամերիկացի պաշտոնյաների խմբի հանդիպումը։

«Hurriyet»-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունները դրական և կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ: Թերթը նշում է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունները պայմանավորվել են իրենց հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Նշվում է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները պաշտոնական Անկարայի խնդրանքով առանձին բանակցություններ են սկսել «F-16» 40 կործանիչների գնման և ԱՄՆ-ի չմատակարարած «F-35» ինքնաթիռի ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։ Ավելի վաղ այս մասին 2022 թվականի բյուջեն ներկայացնելիս խորհրդարանական կոլեգիայի նիստի ընթացքում խոսել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ասելով, որ թուրքական պատվիրակություն է ուղարկվել Վաշինգտոն՝ քննարկելու «F-16» կործանիչների ձեռքբերման գործընթացը։ Ընթացիկ բանակցությունները նպատակ ունեն քննարկելու Թուրքիայի պահանջները՝ ռազմաօդային ուժերը «F-16» կործանիչներով համալրելու նպատակով:

Հիշեցնենք, որ Անկարան պատվիրել է «Lockheed Martin Corp» ընկերության արտադրած ավելի քան 100 «F-35» ինքնաթիռներ, սակայն ԱՄՆ-ը 2019 թվականին Թուրքիային դուրս է թողել ծրագրից այն բանից հետո, երբ վերջինս ձեռք է բերել ռուսական «S-400» հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Անկարայի կողմից «S-400»-ի գնումը դարձել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառ, մասնավորապես՝ 2020 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը սև ցուցակում ներառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնին (SSB), կառույցի ղեկավար Իսմայիլ Դեմիրին և երեք այլ աշխատակիցների։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Ձեզ գուցե հետաքրքրի