Ադրբեջանը հաստատել է 7 զինվորականների մահը
copy image url

Ադրբեջանը հաստատել է 7 զինվորականների մահը

Արտաքին 3 տարի առաջ - 16:01 17-11-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 7 և վիրավորվել 10 ադրբեջանցի զինվորական: Այս մասին ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ յոթ զինծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհվածների ցուցակում են չորս շարքային, լեյտենանտ, պրապորշչիկ և կրտսեր սերժանտ։