Արտաքին 4 տարի առաջ - 13:51 16-11-2021

Արքայազն Հարին դիմել է էքստրասենսի, պարզելու համար թե ինչպես է մահացել արքայադուստր Դիանան

Արքայազն Հարին դիմել է էքստրասենս Սալի Մորգանին, որպեսզի պարզի, թե ինչպես է մահացել իր մայրը՝ արքայադուստր Դիանան։ Mirror-ի հաղորդմամբ, այս մասին գրված է Մորգանի՝ «The Secret Spirit» գրքում։

Արքայադուստր Դիանայի նախկին անձնական էքստրասենս Սալի Մորգանն իր գրքում պատմում է, որ արքայազն Հարին դիմել է իրեն օգնության համար: Ըստ մեդիումի, նա արքայազնի հետ հանդիպել է, երբ նա ընդամենը յոթ տարեկան էր, իսկ տարիներ անց Հարին երեկույթի ժամանակ մոտեցել է նրան՝ ասելով. «Դու ճանաչում էիր իմ մորը»։

Սալի Մորգանը գրում է, որ արքայազնի հետ զրույցը տեղի է ունեցել այդ հանդիպումից միայն ութ տարի անց և տևել է մոտ 45 րոպե։ Հարին զանգահարել է էքստրասենսին և հարցրել. «Ի՞նչ եք մտածում իմ մոր մահվան մասին»: Մորգանի խոսքով, այս կերպ Հարին ցանկանում էր հաղթահարել հոգեբանական տրավման։

Էքստրասենսը նրան ասել է, որ արքայադուստր Դիանայի ողբերգական մահը կանխատեսել է ավտովթարից շատ առաջ՝ 1997 թվականին։ Ի հաստատումն իր խոսքերի, կինը արքայազնին խորհուրդ է տվել խոսել մոր ավագ քրոջ՝ լեդի Սառա Մակքորքոդեյլի հետ, ում նա հասցրել էր հայտնել իր կանխատեսումը։

Հեռախոսազրույցի ժամանակ նա նաև արքայազնին ասել է, որ նա կամուսնանա թխահերի հետ և նրանց «մութ ժամանակներ» են սպասում, բայց չնայած դժվարություններին, զույգը կհաղթահարի «արգելքները» և միասին կդիմավորի ծերությունը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի