Ուղիղ եթեր
Լատվիան զորավարժություններ է սկսել ու դիմել Բելառուսին
copy image url

Լատվիան զորավարժություններ է սկսել ու դիմել Բելառուսին

Արտաքին 3 տարի առաջ - 12:27 15-11-2021

Լատվիայում զորավարժություններ են սկսվել, որի կապակցությամբ երկրի պաշտպանության նախարար Արտիս Փաբրիքսը դիմել է Բելառուսի իշխանություններին, հաղորդում է Delfi-ն։

«Ես խնդրեցի հայտարարել Լաթգալիայում զորավարժությունների մեկնարկի մասին, որպեսզի մեր բելառուս գործընկերները, եթե կարելի է նրանց այդպես անվանել, իմանան, որ դա հենց այնպես չէ»,- ասել է Փաբրիքսը:

«Sputnik Բելառուս»-ը հայտնում է, որ զորավարժությունները սկսվել են Լաթգալիա մարզում, որը սահմանակից է Ռուսաստանին և Բելառուսին։ Դրան կմասնակցի երեք հազար աշխարհազորային։

Ամենից շատ դիտված