Արտաքին 4 տարի առաջ - 09:22 12-11-2021

Գիտնականները տիեզերքում դեպի Երկիր թռչող վտանգավոր աստերոիդ են հայտնաբերել

Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի գիտնականները դեպի Երկիր թռչող աստերոիդ են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Ելենինը երկնային մարմնի մոտեցումը ֆիքսել է Աբասթումանի աստղադիտարանի աստղադիտակի օգնությամբ, հայտնել են ինստիտուտից։

Նոյեմբերի 11-ի դրությամբ աստերոիդը թռչում է Երկրից 18 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս պահին գիտնականները փորձում են պարզել օբյեկտի շարժման հետագիծը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի կեսերին Երկրի կողքով կանցնի պոտենցիալ վտանգավոր 2004 UE աստերոիդը։ Այս մասին հաղորդվել է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում։

Ամերիկյան գործակալության տվյալներով, խոսքը 170-ից 380 մետր տրամագծով երկնային մարմնի մասին է։ Սպասվում է, որ աստերոիդը նոյեմբերի 13-ին կթռչի Երկրից նվազագույն` ավելի քան 4 միլիոն կմ հեռավորություն վրա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից