Արտաքին 4 տարի առաջ - 18:00 09-11-2021

Երկրաշարժ և երկնաքարի անկում՝ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել, ըստ Ռիխտերի սանդղակի, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտնել է Yeni Safak-ը:

Երկրաշարժը զգացվել է Կոնյա նահանգի Մերամ շրջանում, 6,82 կիլոմետր խորության վրա։ Նահանգի նահանգապետը հայտնել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն երեք լքված շենքեր վնասվել են:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, իրենք կշարունակեն մշտադիտարկումը, կհետևեն իրադարձությունների զարգացմանը, և հանրությունը կտեղեկացվի։

Միևնույն ժամանակ երեկոյան ամբողջ Թուրքիայի քաղաքների բնակիչները հետևել են անհայտ վառ օբյեկտի անկմանը, գրում է «Ուկրինֆորմ»-ը։

«Անկարայում մոտավորապես ժամը 18.25-ին երկնքում հայտնվել է մեծ գնդանման առարկա, որը բավական մեծ արագությամբ իջել է գետնին: Ընկնելուց հետո երկնքում հետք է մնացել, որը հետագայում անհետացել է: Այս երևույթը նկատվել է Չանքայա շրջանում»,- գրում է գործակալությունը։

Օբյեկտի անկումը նկատվել է նաև այլ քաղաքներում:

Ականատեսները այդ մասին գրել են սոցցանցերում և տեսահսկման տեսախցիկներից տեսանյութ տեղադրել՝ ենթադրելով, որ դա եղել է երկնաքար։

Իրենց հերթին Կոնյայի բնակիչները հայտարարել են, որ անկումից հետո ցնցում են զգացել՝ նման երկրաշարժի։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում