Արտաքին 4 տարի առաջ - 19:12 05-11-2021

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել մարիխուանայի ամբողջական ապաքրեականացման մասին օրենքի նախագիծը

«Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան Վրաստանի խորհրդարանում գրանցել է մարիխուանայի և կանեփի օգտագործման, պահելու և իրացնելու համար քրեական պատասխանատվությունը հանելու մասին օրինագիծը։

Նրա խոսքով՝ կանեփը և հարակից ապրանքները պետք է կարգավորվեն վարչական օրենսդրությամբ:

Ըստ Netgazeti-ի խմբագրության՝ Խվիչիան ասել է, որ 84 մարդ պատիժ է կրում մարիխուանա օգտագործելու, պահելու և իրացնելու համար, իսկ 311-ը պայմանական ազատազրկման են դատապարտվել։

«Եթե օրինագիծն ընդունվի, ոչ հիմա, ոչ էլ ապագայում կանեփի պատճառով ոչ ոք բանտում չի մնա»,- նշել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ 2018 թվականին Վրաստանի Սահմանադրական դատարանը օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը, իսկ աճեցումն ու վաճառքը մնում են քրեորեն պատժելի։

2018 թվականին նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին պնդում էր, որ բժշկական մարիխուանայի աճեցումը երկրին մեծ գումարներ կբերի։ Սակայն այս թեմայով պատրաստված օրենքի նախագիծը հետ է կանչվել խորհրդարանից՝ Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշման պատճառով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան