Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:12 05-11-2021

Աքշեներ. քրդամետ կուսակցությանը պետք է հավասարեցնել ահաբեկիչներին

Ընդդիմադիր աջակողմյան «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ իր կուսակցությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությանը (HDP) հավասարեցնում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Այս կուսակցությունը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքական Duvar-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ին խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ խոսելով իր կուսակիցների հետ՝ Աքշեները նշել է, որ HDP-ն պետք է հեռու մնա PKK-ից: Հարկ է նշել, որ այս կոչը շատ հաճախ հնչում է իշխանության կողմից։

«Լավ կուսակցության» նախագահը մեկնաբանությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ այցելել է հիմնականում քրդերով բնակեցված հարավարևելյան Սիիրթի նահանգ, որտեղ խանութպաներից մեկն ընդդիմացել է նրան և երկրի հարավ-արևելքն անվանել «Քուրդիստան»:

«Մերժում են մեր մայրենի լեզուն և ինքնությունը: Քրդստանի գոյությունը հերքվում է: Մենք դեմ ենք: Մենք գոյություն ունենք։ Ձեզ շրջապատող մարդիկ՝ ձեր խորհրդականները, քրդեր են։ Այն վայրը, որտեղ դուք այժմ գտնվում եք, Քուրդիստանն է, բայց, ցավոք, արգելված է այդ մասին խոսել խորհրդարանում», - ասել է Ջեմիլ Թաշթեքին: Հայտարարությունից կարճ ժամանակ անց ոստիկանությունը տղամարդուն բերման է ենթարկել «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով:

Աքշեները, հրաժարվելով պատասխանել խանութի սեփականատիրոջ խոսքերին, նշել է, որ վերջինս HDP-ի անդամ էր՝ արժանանալով իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (PNM) պատգամավորների քննադատություններին: «ԱԶԿ-ն և նրա գործընկերը չափազանց մտահոգ են, որ մենք շփվում ենք մարդկանց հետ։ Դրա համար էլ ամեն ինչ անում են մեր այցելությունները կանխելու համար։ Հենց Ժողովրդական դաշինքի անդամներն են PKK-ի դիսկուրսը մտցրել Թուրքիայի օրակարգ»,- ասել է Աքշեները՝ հավելելով, որ պետք է խոսել ժողովրդի, ոչ թե PKK-ի մասին։

«Լավ կուսակցության» դիրքորոշումը HDP-ի վերաբերյալ չափազանց նման է ԱԶԿ-ի դիրքորոշմանը, որը տարիներ շարունակ փորձում է քրեականացնել կուսակցությունը: HDP-ի տասնյակ անդամներ, այդ թվում՝ նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, բանտարկվել են PKK-ի հետ համագործակցության մեղադրանքներով։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան