Վրաստանը ներառված է այն երկրների թվում, որոնց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրավիրել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Պետությունների ցանկը հրապարակել է ամերիկյան Politico պարբերականը։
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ռեժիմով դեկտեմբերի 9-10-ը։ Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բարերարներ, մասնավոր հատվածի առաջնորդներ։ Վիրտուալ հանդիպումից մոտ մեկ տարի անց նախատեսվում է անցկացնել երկրորդ գագաթնաժողովը անձնական ներկայությամբ, գրում է SOVA-ն։