Արտաքին 4 տարի առաջ - 23:39 01-11-2021

Ռուսական գազատարներից մեթանի արտահոսքի վտանգ կա․ Bloomberg

Եվրոպական տարածաշրջանը գազի ներկրման կարիք ունի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն ռուսական ենթակառուցվածքը թաքցնում է մի մեծ խնդիր՝ կապված մեթանի արտահոսքի վտանգի հետ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Ռուսական խողովակաշարերի շահագործումը կապված է մեթանի արտահոսքի ռիսկի հետ, որը նման է այն արտահոսքի, որը թույլ էր տվել ռուսական «Գազպրոմը» օգոստոսին, երբ վթար էր տեղի ունեցել Նովի Ուրենգոյում գտնվող գործարանում: Ինչպես նշում է թերթը, մեթանը կլիմայի փոփոխության տեսանկյունից շատ ավելի վտանգավոր է, քան ածխաթթու գազը, և միայն հունիսի մեկ միջադեպը հանգեցրել է արտանետումների, որոնք համեմատելի են 350 հազար բարել նավթի այրման արդյունքում արտանետումների հետ։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշակի քայլեր է ձեռնարկում աճող խնդրին դիմակայելու և արտահոսքի քանակը նվազեցնելու համար։ Թերթը գրում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ն անվտանգության առումով շատ ավելի հուսալի կլինի։ Միևնույն ժամանակ, նոր դժբախտ պատահարների վտանգին լիովին դիմակայելու համար անհրաժեշտ է թարմացնել ենթակառուցվածքը նույնիսկ այնտեղ, որտեղ ներդրումներն ամենաքիչն են շահավետ, օրինակ՝ Ուկրաինայի տարածքով գազի մղման երթուղին։

Նշվում է, որ Եվրոպան ցանկանում է դառնալ առաջին տարածաշրջանը, որտեղ վնասակար արտանետումների խնդիրը ամբողջությամբ կլուծվի, թեև այդ հարցը չի կարող առնչվել ռուսական խողովակաշարերի հետ, քանի որ Բրյուսելի օրենսդիրները պատրաստվում են հարկեր սահմանել էկոլոգիապես «կեղտոտ» ապրանքների վրա, ինչպիսին են պողպատը և ցեմենտ: Սակայն այս ցուցակում մեթանը չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 5-ին Նովի Ուրենգոյում գտնվող գործարանում վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում Եվրոպա մղվող գազի ծավալը կրճատվել է, ինչն իր հերթին վառելիքի գների կտրուկ աճ է առաջացրել։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան