Քիչ առաջ Հերացի բժշկական կլինիկայում մահացել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա մի քանի օր է՝ վերակենդանացման բաժանմունքում էր։ Կարապետյանը քաղցկեղ ուներ։
Տիգրան Կարապետյանը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով, և ասում են, որ հաղթահարել էր այն, սակայն հանկարծակի երեկ երեկոյան վիճակն ավելի էր վատացել։