Ուղիղ եթեր
Ներքին 30 րոպե առաջ - 18:32 18-11-2026

Բա զոհվեի՛ք, նորի՞ց բացենք փախածների թեմաները. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

«Եթե դուք Ղարաբաղի դրոշներն եք կախում, ո՞վ է զոհվելու «Բայրաքթարների» տակ։ Ո՞վ է այդ որոշումներն ընդունելու»։ Դրա մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձր տոնով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

«Ամբողջ խնդիրն այն է, որ դուք այդ դրոշները կախել եք ու չեք մտածել «Բայրաքթարների» տակ զոհվելու մասին, իսկ ուրիշներին կոչ էիք անում գնալ կռվելու։ Սա է ղարաբաղյան շարժման ամբողջ էությունը»,- ընդգծել է նա։

Նա, դիմելով մյուս ընդդիմադիրներին, նշել է. «Բա զոհվեի՛ք։ Նորի՞ց բացենք փախածների թեմաները։ Այստեղ մի հերոս կար, հետո ՊՆ-ն պարզեց, որ 12 ժամ անց փախել է։ Ընդ որում՝ ասում էր, թե ուզում էր զոհվել, բայց Նիկոլը թույլ չի տվել։ Ո՞ւմ եք ծաղրում։ Դուք երեխաներին տարել եք «Բայրաքթարների» տակ զոհվելու, որպեսզի այդ գնով Հայաստանում իշխանափոխություն անեք։ Վազգեն Մանուկյանն ասում էր, որ խնդիրը ոչ թե այնտեղ է, այլ Երևանում, գնացեք Երևանի վրա»,- նշել է վարչապետը։

Գեղամ Մանուկյանն ի պատասխան մեղադրել է Փաշինյանին «էժան թեմա» բացելու մեջ։

«Բավական է խոսեք, թե ով ինչպես է ծառայել։ Մենք շատ լավ գիտենք։ Երբ զինվորը գնում է ռազմաճակատ, նա այնտեղ չի գնում զոհվելու համար։ 2023 թվականի մարտին ձեր իշխանության անկազմակերպվածության պատճառով ադրբեջանցիները Տեղ գյուղի ուղղությամբ առաջ են եկել 1,5 կիլոմետրով և մինչ օրս հետ չեն գնացել», - նշել է Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը