Ներքին 4 տարի առաջ - 22:53 19-10-2021

Ինչո՞ւ չեն շահագործվում նոր ավտոբուսները․ hraparak.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկում հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի բարեփոխման վերջարդյունքում Երևանում 850 նոր ավտոբուսներ կշահագործվեն։ Վերջերս ուրախ-ուրախ քաղաքապետարանը հայտարարեց, որ ավտոբուսների մի մասը եկել է` հրապարակելով դրանց լուսանկարները.

Օր օրի ավելի է վատանում, արդեն իսկ երևանցիների գլխին պատուհաս դարձած երթուղայինների վիճակը, բայց այդ ամենին զուգահեռ նոր ավտոբուսները շահագործման չեն հանձնվում։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` ի վերջո նոր ավտոբուսներին ե՞րբ ենք տեսնելու Երևանի փողոցներում, պատասխանեցին. «Ընդունում-հանձնում է իրականացվում, այսինքն՝ ամեն ավտոբուսը պետք է ուսումնասիրվի` համապատասխանում է արդյոք տեխբնութագրին, հետո պետք է գրանցվեն և փաստաթղթային որոշ այլ ընթացակարգեր։ Դեռ ամբողջ խմբաքանակը չենք ստացել։ Մինչև հոկտեմբերի վերջ պետք է որ բոլոր 211 ավտոբուսները ժամանեն։

Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն»։

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ տարում շահագործվեն, փոխանցեցին. «Քանի բոլորը չենք ստացել ավելի կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Որոշ բաներ դեռ մեզանից կախված չեն»։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ հավանաբար նոր ավտոբուսները նոյեմբերին կսպասարկեն քաղաքացիներին։

Հարցին, թե 211 ավտոբուսի գնման համար որքա՞ն է վճարելու քաղաքային իշխանությունը, պատասխանեց` 9,2 միլիարդ դրամ։

Իսկ թե ո՞նց են տեղաբաշխելու, ասաց. «Ըստ համայնքների չեն նայելու, պետք է «բաց գծերում՝ դնեն» ։

Նշենք, որ Մարությանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկում հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի բարեփոխման վերջնարդյունքում Երևանում 850 նոր ավտոբուսներ կշահագործվեն։ Վերջերս ուրախ-ուրախ քաղաքապետարանը հայտարարեց, որ ավտոբուսների մի մասը եկել է` հրապարակելով դրանց լուսանկարները.

Օր օրի ավելի է վատանում, արդեն իսկ երևանցիների գլխին պատուհաս դարձած երթուղայինների վիճակը, բայց այդ ամենին զուգահեռ նոր ավտոբուսները շահագործման չեն հանձնվում։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` ի վերջո նոր ավտոբուսներին ե՞րբ ենք տեսնելու Երևանի փողոցներում, պատասխանեցին. «Ընդունում-հանձնում է իրականացվում, այսինքն՝ ամեն ավտոբուսը պետք է ուսումնասիրվի` համապատասխանում է արդյոք տեխբնութագրին, հետո պետք է գրանցվեն և փաստաթղթային որոշ այլ ընթացակարգեր։ Դեռ ամբողջ խմբաքանակը չենք ստացել։ Մինչև հոկտեմբերի վերջ պետք է որ բոլոր 211 ավտոբուսները ժամանեն։

Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն»։

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ տարում շահագործվեն, փոխանցեցին. «Քանի բոլորը չենք ստացել ավելի կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Որոշ բաներ դեռ մեզանից կախված չեն»։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ հավանաբար նոր ավտոբուսները նոյեմբերին կսպասարկեն քաղաքացիներին։

Հարցին, թե 211 ավտոբուսի գնման համար որքա՞ն է վճարելու քաղաքային իշխանությունը, պատասխանեց` 9,2 միլիարդ դրամ։

Իսկ թե ո՞նց են տեղաբաշխելու, ասաց. «Ըստ համայնքների չեն նայելու, պետք է «բաց գծերում՝ դնեն»։

Նշենք, որ Մարությանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան