Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը
copy image url

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը

Արտաքին 3 տարի առաջ - 16:45 19-10-2021

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացչության աշխատանքը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

ՌԴ արգործնախարարի խոսքով, Մոսկվան այս քայլին է դիմում՝ ի պատասխան հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշման, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։

«ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից»,- հայտարարել է Լավրովը։