Ի՞նչ է իրականում էթիկետը՝ պարզապես գեղեցիկ սեղանի՞ շուրջ ճիշտ պահվածք, թե՞ մարդու մշակույթի, դաստիարակության և ուրիշների հանդեպ հարգանքի արտահայտություն։
«ARTասահման»-ի այս թողարկման հյուրը էթիկետի մասնագետ Հասմիկ Խաչատրյանն է։ Զրուցել ենք էթիկետի չգրված օրենքների, հայկական հասարակության մեջ տարածված սխալ պատկերացումների, ժամանակակից ջենթլմենի և իսկական լեդիի վարքականոնի մասին։
Անդրադարձել ենք նաև աշխատանքային էթիկային․ ինչպե՞ս պետք է իրեն պահի ղեկավարը, որտե՞ղ է ավարտվում պահանջկոտությունը և սկսվում անհարգալից վերաբերմունքը, և արդյոք պաշտոնը մարդուն իրավունք է տալիս խախտելու էթիկայի կանոնները։
Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում էթիկետի կանոնները․ այն, ինչ մի ժամանակ համարվել է անքաղաքավարություն, այսօր կարող է ընդունված լինել, և հակառակը։
Իսկ վերջում՝ մի քանի անհարմար, բայց կարևոր հարց․ արդյո՞ք էթիկետը երբեմն վերացնում է անկեղծությունը, և հնարավո՞ր է լինել կիրթ՝ առանց ձևականությունների։
Դիտե՛ք զրույցը և գրե՛ք՝ ձեր կարծիքով ո՞րն է էթիկետի ամենակարևոր կանոնը, որը մարդիկ այսօր հաճախ մոռանում են։
Տեսանյութ: