Արտաքին 4 տարի առաջ - 20:27 18-10-2021

Հայտնի է COVID-19-ի տարածման համաշխարհային առաջատարը

Մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Լատվիան դարձել է աշխարհում առաջատարը: Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտական ​​տվյալները:

COVID-19-ով հիվանդացության վիճակագրությունը Facebook-ում հրապարակել է Լատվիայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի գլխավոր համաճարակաբան Յուրի Պերևոշչիկովը:

«Համաշխարհային հակառեկորդներ»,- գրել և կցել է Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների սքրինշոթը, որտեղ Լատվիան առաջին տեղն է զբաղեցնում:

Լատվիայում դեպքերի մակարդակը կազմում է շաբաթական մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսային վարակի 7679.97 դեպք: Նրան հաջորդում են Բարբադոսը՝ 7125,28 դեպք և Վրաստանը՝ 7106,18 դեպք:

Լատվիայում 1.8 միլիոն բնակչության շրջանում ամեն օր հայտնաբերվում է COVID-19-ի ավելի քան 2000 նոր դեպք: Այս պահին երկրում արտակարգ իրավիճակ է, իշխանությունները պատրաստվում են նոր սահմանափակումներ մտցնել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից