Ֆրանսիացի ժանդարմները հատուկ գործողության ընթացքում Վրաստանից և Հայաստանից ներգաղթած անձանցից կազմված խմբավորումների մասնակցությամբ անդրազգային հանցավոր ցանց են բացահայտել: Այս մասին ասվում է Ազգային ժանդարմերիայի Twitter-ում հրապարակած հաղորդագրության մեջ:
Ըստ ժանդարմերիայի տվյալների, խմբավորումների անդամները զբաղվել են ծխախոտի արտադրանքի և գողացված ավտոմեքենաների ապօրինի առևտրով:
«Կանխվել է ծխախոտի արտադրանքի և գողացված ավտոմեքենաների անօրինական շրջանառության մեջ ներգրավված անդրազգային հանցավոր կառույցի գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 37 մարդ, կատարվել է 61 խուզարկություն: Հետաքննության վարկածով, խմբավորումները կապված են, այսպես կոչված, «ռուսախոս մաֆիայի» հետ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: