Աբխազիան սպառնացել է Վրաստանին սահմանի միակողմանի սահմանազատմամբ
copy image url

Աբխազիան սպառնացել է Վրաստանին սահմանի միակողմանի սահմանազատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 21:27 14-10-2021

Աբխազիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան տեղի կունենան միացյալ Վրաստանի սահմաններում: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսիի այս դիրքորոշումը «դժվար թե համարժեք համարվի»:

Նշվում է, որ աբխազական կողմն արդեն դիմել է վրացական կողմին` պետական ​​սահմանի սդելիմիտացիան և դրան հաջորդող դեմարկացիան սկսելու կոչով:

«Հակառակ դեպքում գործընթացը ... կիրականացվի միակողմանի», - հավելել են նախարարությունում: