Արտաքին 4 տարի առաջ - 13:23 28-03-2022

Ռուսաստանը, իհարկե, կկորցնի նաև Աբխազիան. Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանը կկորցնի Աբխազիան, ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով «Մեդուա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովի հարցին՝ «Դա Վլադիմիր Պուտինի ինչի՞ն է պետք»։
«Եվ Աբխազիան, և այդ ամենը, իհարկե, Ռուսաստանը կկորցնի ամեն ինչ։ Բայց խնդիրն այն է, թե այդ մարդիկ ինչպե՞ս են հարմարվելու։ Մեզ մոտ նույն իրավիճակն է Դոնբասում, որտեղ տասը տարի դպրոցներում զբաղվել են երեխաների «ուղեղների լվացմամբ»՝ ով ենք մենք, ինչպիսի նացիստներ ենք… Ինչ ենք անելու այս իրավիճակում: Սա է խնդիրը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Պուտինը «բազմավեկտոր մոտեցում» ունի աշխարհում Ռուսաստանի տեղի և առաջնորդության հարցում։
«Ո՞վ Ռուսաստանում չլինելու իրավունք ունի: Սա մի ամբողջ պատմություն է, հասկանու՞մ եք: Պատմական մոտեցում: Եվ սրանք տարբեր բաներ են՝ Կովկասը դա Կովկաս է, վրացիները՝ վրացիներ, մոլդովացիները՝ մոլդովացիներ, իսկ Ուկրաինան՝ Ուկրաինա։ Ուկրաինան շատ տեսանկյուններից է վտանգավոր. նախ, սա ռուսաց լեզվի ազդեցության կորստի հարց է. նա մի քանի միլիոն ռուսալեզու բնակչություն է կորցրել և ուզում է այդ ամենը ուժով վերադարձնել: Երկրորդն, իհարկե, Ուկրաինայի հաջողությունն է։ Իսկ աշխարհաքաղաքականությունից, դիրքից, ժողովրդից ելնելով` նա հստակ հասկանում է, թե ինչպիսի մարդիկ են այստեղ ապրում: Ցավոք, ես կարծում եմ, որ նրա ծրագրերը ռազմավարական չեն։ Ռազմավարությունն այն է, թե ինչ կլինի հարյուր տարի հետո պետության հետ, որը նա ղեկավարում է քառորդ դար։ (Պուտինը) այլ մոտեցում ունի: Որպեսզի այսօրվանը հիշվի: Որպեսզի հուշահամալիր լինի՝ դամբարան, հուշարձան, պատվոգիր։ Ես այսօրվա գործողություններում պատվոգիր են տեսնում, նույնիսկ հուշարձան չեմ տեսնում»,- ասել է Զելենսկին։
«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական լրատվամիջոցներից պահանջել է չհրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հարցազրույցը։ Նրանից հարցազրույց վերցրած լրագրողների նկատմամբ ստուգում է իրականացվում։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են