Ներքին
Միտք
10 րոպե առաջ
Արտաքին
18 րոպե առաջ
Իսպանիայում աջակողմյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կտրուկ են արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քննադատական հայտարարությանը իսպանացի հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերաբերյալ, որը 15-րդ դարի վերջին եվրոպացիների համար հայտնագործել է Ամերիկան, գրում է BBC-ն:
Այսպես, Ժողովրդական կուսակցության ղեկավար Պաբլո Կասադոն հայտարարել է, որ Իսպանիայի գաղութային էքսպանսիան Ամերիկայում դարձել է համաշխարհային պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը: Իսպանացիները չպետք է ներողություն խնդրեն դրա համար, ասել է նա:
«Պե՞տք է արդյոք Իսպանիայի թագավորությունը ներողություն խնդրի հինգ դար առաջ Նոր աշխարհը (Ամերիկա) հայտնաբերելու համար: Այն բանի համար, որ ստեղծվել են համալսարաններ, հասել են այդ հողերի բարգավաճմանը և կառուցվել են ամբողջական քաղաքներ: Ես այդպես չեմ կարծում»,- նշել է Կասադոն:
Միևնույն ժամանակ, VOX կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը Բայդենին անվանել է «ողորմելի»՝ ի պատասխան Կոլումբոսի հասցեին քննադատության: Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահը դեմ է արտահայտվել Իսպանիայի թագավորության մեծագույն գլուխգործոցին՝ ավետարանականությանը:
«Մենք հպարտ ենք նրանով, ինչ արել են մեր նախնիները <...> Նա (Բայդենը) դեմ գնաց մեր մեծ գլուխգործոցին»,- հայտարարել է Աբասկալը: