Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 21:06 18-11-2026

Մայր Աթոռում անցկացվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համատեղ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը։

Վիկտորինայի նպատակն է խաղերի ու հարցուպատասխանի միջոցով սաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և խորացնել նրանց աստվածաշնչյան գիտելիքները։ Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր մայիսին։ Մալաթիայի Հայորդյաց տանը կայացած վիկտորինայի հարցերը կազմվել էին աստվածաշնչյան պատմությունների հիման վրա, որոնք սաներն ուսումնասիրել էին կրոնի դասերին։ Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ։

Միջոցառման ավարտին Հայորդյաց տների սաներին ընդունեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ գոհունակություն հայտնելով Սուրբ Գրքի ուսումնասիրման գործում սաների ցուցաբերած ջանասիրության առնչությամբ։

Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր կրթության դերը մանուկների ու պատանիների քրիստոնեական և ազգային նկարագրի կերտման կարևոր առաքելության մեջ՝ հորդորելով սաներին սերտել Սուրբ Գիրքը և Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում։

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, Հայորդյաց տների հոգևոր սպասավորներին, տնօրինությանը, մանկավարժներին և սաների ծնողներին՝ նվիրյալ ու նախանձախնդիր աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրական օրհնությունը՝ մաղթելով, որ զորանան հավատքի մեջ, լինեն ազգի արժանավոր զավակներ, սիրով շարունակեն ուսումը և իրենց գիտելիքներն ու շնորհները ծառայեցնեն մեր ժողովրդի և հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով