Ներքին 4 տարի առաջ - 23:37 14-12-2021

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է 2023 թվականին նախանշված ցուցադրության կազմակերպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի և Հայաստանի թանգարանների միջև համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային երկխոսության զարգացման:

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են նախատեսվող ցուցադրության ծրագիրը` նշելով, որ այն ծրագրում են 2023 թվականին իրականացնել ԱՄՆ-ում` համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի հետ:

«Մեր նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությանը ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը` քրիստոնեության և աստվածաշնչյան արժեքներին հավատարմության համատեքստում»,- նշել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանը:

Ամերիկացի հյուրերը նշել են, որ «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսը կպատմի Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` Նոյան տապանից սկսած մինչև քրիստոնեության ընդունում, տառերի գյուտ և Աստվածաշնչի թարգմանություն, եկեղեցական արարողակարգեր, Հայոց ցեղասպանություն և արցախյան պատերազմներ` այդ ամբողջ ուղեծրում ընդգծելով Աստվածաշնչի և քրիստոնեության արժեքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առաջարկել է ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել նաև գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի հայկական մշակութային ժառանգության աստվածաշնչյան շերտը: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, կարևոր է նաև հայկական միջնադարյան մանրանկարչության ներկայացումը, որտեղ աստվածաշնչյան թեմատիկան ներկայացված է լայնորեն:

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին` նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է: Հյուրերը փաստել են, որ տպավորված են հայկական պատմամշակութային ժառանգությամբ և Հայաստանում գտնվելու առիթը կօգտագործեն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում