Արտաքին 4 տարի առաջ - 15:57 12-10-2021

Պուտինը կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստում չի անցել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի անցել կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման ընթացակարգով:

Հոկտեմբերի 14-ին լրանում է կես տարին այն ժամանակից, երբ նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Առողջապահության նախարարության խորհրդատվությունների համաձայն՝ կրկնակի պատվաստումը պետք է կատարվի 6 ամիս անց: Սակայն, ըստ Պեսկովի, Պուտինի մոտ «պահպանվել են կորոնավիրուսի դեմ հակամարմինների շատ բարձր տիտրերը»:

«Հետագայում նա կհետևի բժիշկների խորհուրդներին»,- հստակեցրել է մամուլի քարտուղարը:

Երկուշաբթի օրը Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը բոլոր մասնակիցներին մաղթել է առողջություն և կոչ արել չմոռանալ ժամանակին կատարել կրկնապատվաստում: Ինքը՝ նախագահը, ուժեղ հազացել է, բայց ընդգծել, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է, և հազը պայմանավորված է մաքուր օդում ակտիվ վարժություններով: