Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:44 12-10-2021

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «անհաղթ բանակ» է կառուցում

ԿԺԴՀ-ն կշարունակի ամրապնդել իր ինքնապաշտպանական ուժերը՝ թշնամուն հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը նաև խոստացել է «անհաղթ բանակ» կառուցել՝ ի դեմս ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության: Այդ մասին նա հայտարարել է ռազմական տեխնիկայի ցուցահանդեսում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Փհենյանում կայացած «Ինքնապաշտպանություն 2021» ցուցահանդեսում, որտեղ ներկայացված էր մեծ թվով ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր, Կիմ Չեն Ընը կոչ է արել ռազմական հզորացման հասնել հարավում և ընդգծել, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում պատերազմել իր հարևանի՝ Հարավային Կորեայի հետ:

Կիմ Չեն Ընը հավելել է, որ զենքի մշակումը նախատեսված էր ինքնապաշտպանության, այլ ոչ թե պատերազմ սկսելու համար:

Նա նաև Միացյալ Նահանգներին մեղադրել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածություն առաջացնելու մեջ: Կիմ Չեն Ընը հավելել է, որ «վարքածային ոչ մի հիմք չկա», որը Հյուսիսային Կորեային կստիպի հավատալ, որ ԱՄՆ-ը թշնամաբար չէ տրամադրված:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով