Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նոր միջոց է գտել COVID-19-ի դեմ պատվաստումների հակառակորդների դեմ պայքարելու համար, հայտնում է CNN-ը: Նրա խոսքով, չցանկացողներին կարելի է պատվաստել քնած ժամանակ:
«Շատերը դեռ չեն ցանկանում (պատվաստվել): Սա խնդիր է պատվաստվել չցանկացողների համար: Եկեք մտնենք նրանց տները և պատվաստենք, քանի դեռ նրանք քնած են»,- ասել է Դուտերտեն՝ հավելելով, որ պատրաստ է անձամբ ղեկավարել այս նախաձեռնությունը:
Ֆիլիպինների բնակչությունը գերազանցում է 110 միլիոնը, ավելի քան 23 միլիոն քաղաքացի ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Երկրի նախագահի տեսանկյունից իմունիզացիայի մակարդակը շատ բարձր չէ. Իշխանություններն ակնկալում են մինչև 2021թ.-ի ավարտը պատվաստել ավելի քան 70 միլիոն մարդու:
Այս հավակնոտ նպատակին հասնելու համար Դուտերտեն տարբեր քայլեր է առաջարկում, օրինակ, նա սպառնացել է ձերբակալել պատվաստումների դեմ բողոքողներին, ինչպես նաև ուժայիններին թույլ է տվել կրակել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ակցիա իրականացնող ցուցարարների վրա: