Ուղիղ եթեր
Իգոր Կրուտոյը խնդրել է «մոմ վառել» COVID-19-ով հիվանդ Սերովի համար
copy image url

Իգոր Կրուտոյը խնդրել է «մոմ վառել» COVID-19-ով հիվանդ Սերովի համար

Արտաքին 3 տարի առաջ - 11:31 12-10-2021

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը Instagram-ում խոսել է երգիչ Ալեքսանդր Սերովի հիվանդության մասին:

Նա հաստատել է, որ Սերովը վարակվել է COVID-19-ով: «Իմ ընկեր Սանյան հիվանդացել է այդ վարակով,- գրել է կոմպոզիտորը՝ կիսվելով Բորիս Կորչևնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման մի հատվածով, որին մասնակցել է ընկերոջ հետ: «Ես մի մեծ խնդրանք ունեմ մեր բաժանորդներին՝ աղոթել և, հնարավորության դեպքում, մոմ վառել Սանի Սերովի շուտափույթ ապաքինման համար...»,- խնդրել է Կրուտոյը:

Միևնույն ժամանակ, Սերովի տնօրենը հերքել է հիվանդության պատճառով նրա համերգները չեղարկելու մասին տեղեկությունները: Նա պնդում է, որ Սերովի հաջորդ համերգը նախատեսվում է հոկտեմբերի 16-ին՝ Վլադիմիրում:

Սերովի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը հայտնվել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում, պարբերականը հաղորդել էր, որ 67-ամյա երգիչը շտապ հոսպիտալացվել է կորոնավիրուսով և թոքերի 75% ախտահարումով:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
18:00 Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է